Բացվեց ԱԻԲԱ աշխարհի առաջնությունը
Մայիսի 23-ին Երևանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ԱԻԲԱ աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԻԲԱ-ի գործկոմի անդամ, մրցավարական հանձնաժողովի նախագահ Թերի Սմիթը, ողջունելով մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին,հավաքականներին ու հայաստանյան ողջ մարզասեր հասարակայնությանը, իր կազմակերպության ղեկավար Չինգ Կու Վուի անունից շնորհակալություն հայտնեց առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա հույս ահյտնեց, որ այսօր երևանյան ռինգում ասպարեզ դուրս եկողների թվում շատ կլինեն այնպիսի անհատականությունները, ովքեր նոր էջ են գրելու բռնցքամարտի պատմության մեջ:
Պրն Սմիթը հատկապես շեշտեց այն փաստը, որ այդ մարզիկները պետք է հպարտանան, քանի որ իրենց կարիերայում առաջին հաղթանակն են տոնելու Հայաստանի մաւյրքաղաք Երևանի նման հրաշալի մարզահամալիրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել