HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ արտահայտվելու և արդար դատաքննության իրավունք» խորագրով միջազգային գիտաժողով Հայաստանում

Մայիսի 25-26-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տոնելով իր գործունեության 5-րդ տարեդարձը կազմակերպում է միջազգային գիտաժողով «Ազատ արտահայտվելու և արդար դատաքննության իրավունք»  խորագրով: Գիտաժողովին մասնակցող հյուրերի կեցության ու կազմակերպչական այլ միջոցառումների ապահովման գործում  ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Եվրոպական միությունը (20600Եվրո): Միջազգային գիտաժողովի կազմակերպման գործում ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը,  Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալությունը, Ռաուլ Ուոլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը,  Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հունաստանի դեսպանատները: Գիտաժողովի նպատակն է ազատ արտահայտվելու և արդար դատաքննության իրավունքի պաշտպանության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումը, ինչպես նաև այս ոլորտում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների քննարկումը: Գիտաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված են ԵԽ անդամ պետությունների և Կենտրոնական Ասիայի երկրների օմբուդսմաններ, Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավապաշտպան ոլորտի հայաստանյան և արտերկրյա առաջատար այլ մասնագետներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter