HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում 22 աշակերտին բաժին է ընկնում 1 համակարգիչ

Նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ դպրոցների համակարգչային հագեցվածությունն աճել է 65 տոկոսով: Այս մասին լրագրողներին ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«ՀՀ նախագահի հովանու ներքո իրականցվել է «Համակարգիչներ դպրոցների համար» ծրագիրը, որի շրջանակում ամենակարիքավոր դպրոցներին 2500 հավելյալ համակարգիչներ են տրվել: Մինչև սեպտեմբերի 1-ը դպրոցները կստանան շուրջ 1500 համակարգիչ ևս»,- ասել է նա:

ԿԳՆ-ի հաղորդմամբ՝ ներկայում, ըստ աշակերտների թվի, համակարգիչների ապահովվածության ցուցանիշը կազմում է 1/22, այսինքն՝ 22 աշակերտին բաժին է ընկնում 1 համակարգիչ, ինչը մոտ է Եվրամիության միջին ցուցանիշին: Երկու տարի առաջ Հայաստանում այդ ցուցանիշը 1/38 հարաբերակցությամբ էր:

Անդրադառնալով բուհական ընդունելության քնություններին և առաջին կուրսեցիների այս տարվա պակասից բխող խնդիրներին' նախարարը նշել է, որ վերջին երկու տարում հայաստանյան բուհերի ղեկավարներին հնարավորություն էր տրված առավել շատ թվով ուսանողների ընդունել:

«2009 և 2010 թթ. մենք ավելի շատ ուսանողներ ենք ունեցել, քան մինչ այդ' 2008-ին և 2007-ին: Նպատակը մեկն էր՝ նախապատրաստվել և բուհերում ֆինանսական հիմքեր ապահովել, որ այս' 2011-12 ուսումնական տարվան կարողանան դիմակայել: Այն բուհերը, որոնք պետության տված հնարավորությունները նպատակային են օգտագործել, կարողացել են խուսափել դասախոսական կազմի զանգվածային կրճատումներից»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ բուհերում հիմնական աշխատակազմի կրճատում չի եղել, դուրս են մնացել հիմնականում ժամավճարով աշխատողներն ու կենսաթոշակային տարիքը լրացած անձիք:

Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թթ. համալիր գործողությունների ծրագրով նախատեսված է, որ 2012 թ. ընդունելության քննությունների թեստերը ձևավորվելու են վաղօրոք հրապարակված շտեմարաններից:

Այս առնչությամբ նախարարը տեղեկացրել է. «Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրատարկի «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների 3-5 հազար թեստ պարունակող շտեմարանները, որոնցից հետագայում կընտրվեն նաև համապատասխան քննական թեստերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter