Ադրբեջան. մեր Քոչարյանին ետ բերեք
«Խաղաղ գործընթացում մենք Հայաստանի նախորդող վարչակազմի հետ հասել ենք ամեն ինչի, բայց Հայաստանի այսօրվա վարչակազմի ոչնչի չենք հասել: Ես, որպես բանակցություններ վարող մարդ, չեմ կարող գլուխ գովել, թե առկա հարցերում անգամ չնչին առաջընթաց ենք գրանցել: Այժմ ես կցանկանայի կառուցողական մոտեցումներ տեսնել Հայաստանի կողմից: Չնայած տարածաշրջանում նոր իրադրության ստեղծմանը`Հայաստանը, ցավոք, սկսել է բացասական ազդեություն ունենալ խաղաղ գործընթացի վրա»,- երեկ այսպիսի անակնկալ հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա մասնակցում է «Իսլամական խորհրդաժողով» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 36-րդ նիստին, որտեղ լրագրողներին ասել է, թե հունիսին Սանկտ Պետերբուրգում Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի կայանալիք հանդիպման քննարկումը «կընթանա արդեն ուրվագծված օրակարգի շրջանակներում և կդառնա Պրահայի երկխոսության շարունակությունը»:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի երդմնակալությունից մեկ տարի անց Իլհամ Ալիևի վարչակազմն աննախադեպ գովքով է հիշում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները, սա նոր տեխնոլոգիա է և առաջիկա բանակցությունների նախօրեին Հայաստանի վրա ճնշում գործադրելու ուշագրավ միջոց: Բնականաբար, Էլմար Մամեդյարովը հարկադրված կլինի մոտ ապագայում բացահայտել նաև, թե այդ ինչ առաջընթացի, իր բնորոշմամբ` «ամեն ինչի» են հասել ՀՀ նախորդ վարչակամի օրոք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել