HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովը հիմնարկ դարձրեց

aravot16Անցյալ տարի ՍԻՄ հիմնադիր և նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին ասել էր. «Չեմ հավատում, որ նա ԱԺ է գալիս օրենսդիր գործունեությամբ զբաղվելու նպատակով: Եթե ապացուցի` կհավատամ»: «Առավոտի» հարցին` «Պարոն Աբրահամյանի անցած մեկ տարվա գործունեությունը փարատե՞ց Ձեր թերահավատությունը», Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա էլ եմ ասում` Հ. Աբրահամյանը ԱԺ-ում չի հայտնվել` անձամբ օրենսդիր գործունեության համար: Նա հայտնվել է ԱԺ-ում այդ հիմնարկը հիմնարկ դարձնելու և ղեկաավարելու համար: Իմ կարծիքով` նրա մեկամյա գործունեության արդյունքում Ազգային ժողովը դարձավ հիմնարկ»: Սպանել են ոստիկանապետի բարեկամին «Առավոտի» տեղեկեություններով` երեկ ոստիկանության Արտաաշատի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ, 1987 թվականին ծնված Վարազդատ Հովհաննիսյանին: Վերջինս մեղադրվում է նույն օրը համագյուղացի, 1936 թվականին ծնված Ասյա Թովմասյանին դաժանաբար սպանելու մեջ: Սպանվածը, ըստ համագյուղացիների, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարեկամն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter