HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվտանգ մեծահոգություն

chi18«Շատ հստակ եմ ասում` եթե մենք մեծամասնություն լինենք, մեր գլխավոր քայլերից մեկը կլինի այն, որ մենք ընդդիմադիր ուժին կտանք վերահսկողական գործառույթներ»,- հայտարարել է ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանը: «ՉԻ» - Շատ հուզիչ է: Փաստորեն, եթե հանկարծ ՀՅԴ-ն հաղթի Երևանի քաղաքապետի ընտրություններում, թույլ է տալու, որ ընդդիմոթյունն իրեն վերահսկի: Հետաքրքիր է` իսկ ի՞նչն էր խանգարում, որ ՀՅԴ-ն ավելի վաղ նման մեծահոգություն ցուցաբերեր: Ինչ որ չենք հիշում, որ ՀՅԴ-ն ընդիմությանը թույլ տար վերահսկել իրեն այն մարզերում, որտեղ իշխանություն էր: Ճիշտ հակառակը` այդ մարզերում ինչ-որ մեկին նույնիսկ որպես հավաքարար աշխատանքի ընդունելու համար անհրաժեշտ էր, որ նա դաշնակցական լինի: Իսկ գուցե ՀՅԴ-ն մտադիր է «մեծամասնություն լինելու դեպքում» ՀՀԿ-ի՞ն թույլ տալ, որ իրեն վերահսկի: Դա էլ չի բացառվում: Չէ՞ որ ՀՅԴ-ն հիմա ընդդիմություն է, և իր համար «ընդդիմադիր ուժը» իշխանություններն են: Մի խոսքով` միակ բարեբախտությունն այն է, որ սրանք ընդամենը տեսական ոլորտից են և հաստատ իրականություն չեն դառնա: Հեքիաթը դու ես Բանից պարզվւոմ է` ՕԵԿ-ը նախատեսում է Երևանի բարձրահարկ շենքերի տանիքներին ոչ միայն այգիներ հիմնել, այլև ցիստեռներ տեղադրել, որոնք պիտի արևից տաքանան, և այդ տաք ջրով էլ պիտի ջեռուցվեն բնակարանները: «ՉԻ» - Դժվար է ասել` ՕԵԿ-ում տեղյա՞կ են, թե՞ ոչ, բայց բնակարանները, որպես կանոն, ջեռուցվում են ձմռանը, իսկ ձմեռները մի յուահատկություն ունեն. ցուրտ է: Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, օրինակ, թե ինչպես պիտի մինուս տասն աստիճանի դեպքում տանիքներին տեղադրված ցիստեռների ջրերը տաքանան, թե՞ ՕԵԿ-ը  մտադիր է շենքերը ջեռուցել միայն ամառային ամիսներին: Ընդ որում` ամռանը նույնպես ոչինչ չի ստացվի. չէ՞ որ տանիքներին այգիներ են լինելու, ծառեր, ստվերոտ ծառուղիներ, և արևը չի տաքացնելու: Բայց ամեն դեպքում գաղափարը լավն է: Այգիներ, թռչունների դայլայլ, թփերի միջից երևում են էգ առյուծների գլուխները, լսվում է սառնորակ ցիստեռների քչքչոցը, երթուղային ուղղաթիռները մարդկանց շենքից շենք են տեղափոխում... Ափսոս, որ այդ ամենը իրականություն կդառնա միայն մի դեպքում, եթե Երևանի քաղաքապետ դառնա Հեղինե Բիշարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter