HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամոթը քաղաքականության մեջ գլխավոր թշնամին է

hayoc-ashxarh15Հանգամանքների ճնշման ներքո քաղաքական գործիչները, ինչպես հայտնի է, պատրաստ են խաբել նույնիսկ իրեն` Աստծուն: Բայց ինչո՞ւ: Չէ՞ որ նրանք երկրպագում են այն նույն Աստծուն, ինչ որ իրենց կողմից խաբվող մարդիկ: Թե՞ Աստված քաղաքական գործչի համար ընդամենը զինակիցներից մեկն է` քաղաքական պայքարում: Կարծում ենք, ազնվություն ասելով` քաղաքականության մեջ պետք է հասկանալ արտահայտությունների անկեղծությունն ու ճշգրտությունը, քաղաքական գործչի տրամադրած տեղեկատվության հավաստիությունը` ի պատասխան տրված հարցին (ընտրողի, այլ քաղաքական գործչի, հասարակական կազմակերպության, պետական մարմնի, լրատվամիջոցի և այլն): Բացի այդ, նպատակահարմար է իրավաբանորեն ամրագրել քաղաքական գործչի նախընտրական խոստումները, այսինքն` իրավական գործողությամբ արձանագրել արդի քաղաքական գործիչների կողմից այդքան պաշտելի «պայմանագիրը ժողովրդի հետ»: Խոստումների խախտումը պետք է գնահատել որպես քաղաքական գործչի մասնագիտական անպիտանելիություն, ճիշտ այնպես, ինչպես որևէ ընկերության մենեջերի պարագայում, և հեռացնել` համաձայն աշխատանքային օրենսդրության, օրինակ` «Աշխատանքային պայմանագիրը կնքելիս աշխատողի կողմից կեղծ փաստաթղթերի կամ կանխահայտ սուտ տեղեկությունների տրամադրում աշխատատուին» ձևակերպումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter