HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին շաբաթը

azg11Նախընտրական այս վերջին շաբաթը, կարելի է ասել, շատ երևույթների և հանգամանքների երևակիչը կդառնա, քանզի նախորդող շաբաթվա վերջին օրերին դրանց նախակարապետներն արդեն առկա էին` և' ՀՀԿ-ԲՀԿ ծեծուջարդն էր շատ, և' միմյանց հանդեպ թաքնված ու անթաքույց հակակարանքը, և' վատ թաքցվող նպատակներն էին երբեմն ջրի երես դուրս գալիս, քանի որ ջուրն էր քչություն անում: Օրինակ` ինչո՞ւ էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հանկարծ խոսում ընտրությունների հետաձգման հնարավորության մասին` արդյոք նրա ականջին ավելի վաղ ինչ-որ բա՞ն էր փսփսացել հանրահավաք եկած Սեմնեբին: Կամ ի՞նչ հետին նպատակ են հետապնդում այն ասեկոսեները, որ եթե ՀՀԿ-ականները սկսեն փող բաժանել, ԲՀԿ-ականները նույն մարդկանց կրկնակի են տալու` չեզոքացնելով ընտրակաշառքի ազդեցությունը: Այս պարագան, փաստորեն այս անգամ կարող է հաշիվներն այնպես խառնել, որ փողը ծախսվի, բայց այնքան էլ դերակատար չլինի ընտրությունների արդյունքի տեսակետից: Բացի այդ, միգուցե, վերջապես այնքան էլ սարափելի չլինի Գոդոն (Քոչարյանը), որքան նրա սպասումը, քանզի լրատվամիջոցներ կան, որ ընտրարշավի ողջ ընթացքում վախեցնում են` խելոք մնացեք, թե չէ Քոչարյանը կգա: Հենց վերջին շաբաթվա սկզբին Ագային ժողովում քննարկման դրած, կառավարության ներկայացրած հարկային փաթեթով նախատեսված «հարկային լրտեսի» ինստիտուտը խոշոր ձեռնարկություններում օրենսդրորեն ներդնելու փորձը ոմանք կապեցին քոչարյանական հետքի հետ, բայց անկախ ծագումից, կառավարության այս նախաձեռնությունը դեռ կարող է ջուր պղտորել, այդ թվում` մայիսի 31-ի ընտրությունների օրվա ջուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter