HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ» գրքի շնորհանդեսը Մոսկվայում

Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի շնորհանդեսը:  Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհանդեսին ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաեւ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի, ԱՊՀ երկրների ինստիտուտի, Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, Մոսկվայում միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի, այլ գիտական հաստատությունների եւ հիմնադրամների, ռուսական մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչներ Ինեսա Բուրկովան, Անդրեյ եւ Գալինա Նույկինները: Կոմիտեն ստեղծվել է 1991թ., շրջանում արտակարգ իրավիճակի ժամանակաշրջանում` ԽՍՀՄ եւ Ադրբեջանի ԽՍՀ Ներքին գործերի նախարարությունների ուժերի կողմից Արցախի ազատագրական շարժման ուժային ճնշման փորձերին ի պատասխան: Կազակների համաշխարհային կոնգրեսի նախագահության անդամ, ատամանների միջազգային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Մադաթյանը իր կազակական կազմակերպության անունից Արսեն Մելիք-Շահնազարովին պարգեւատրեց «Հանուն մարդկայնության» շքանշանով: Գրքի տպաքանակը 3 հազար օրինակ է: Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը շարունակում է աշխատանքներ տանել գրքի տարածման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter