HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փոխհատուցում է վնասները

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն խոստացել է փոխհատուցել Լեռնաձոր համայնքի Թավշուտ գյուղի բնակիչներին հասցված վնասը: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գեղիի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Գեղիի ջրամբարի գործարկման տեխնիկական ստուգումը համընկավ հորդառատ անձրևների հետ:

Ըստ մասնագիտական եզրակացության` ջրամբարի ջրահեռացման թունելներից մեկի փականը վթարվել էր: Արդյունքում, Ողջի գետի գյուղի վտակը վարարել ու դուրս էր եկել ափերից, ինչի հետևանքով քանդվել ու փլվել են գյուղը արտաքին աշխարհի հետ կապող երկու կամուրջները, ջրի տակ են մնացել գյուղացիների բանջարանոցները, այգիները, շարքից դուրս էր եկել ոռոգման համակարգը: Կոմբինատի կողմից ստեղծված հանձնաժողովը, որի կազմում են նաեւ Լեռնաձորի համայնքի ավագանու անդամներ, ուսումնասիրում են գյուղին հասցված վնասի չափերը: Ըստ Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի` կոմբինատի շնորհիվ արդեն գործում է գյուղը արտաքին աշխարհի հետ կապող ժամանակավոր կամուրջը: Իսկ հետիոտն կամուրջը կառուցվել էր դեպքից անմիջապես հետո: Վերականգնվել է նաեւ շարքից դուրս եկած ոռոգման համակարգը: Կոմբինատի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու ոչ միայն գյուղացիներին հասցված վնասը, այլեւ կառուցելու գյուղի փլված երկու կամուրջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter