«Հայկական ժամանակ». 3-րդը՝ մեկ շաբաթում
Օգոստոսի 15-ին իր տան կտուրում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, ոստիկանության աշխատակից, 25-ամյա Դավիթ Ավետիսյանը: Նա աշխատել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությունում:
Դավիթ Ավետիսյանի ընտանիքի անդամները համագյուղացիներին պատմել են, որ մինչև ինքնասպանությունը Դավիթը ինչ-որ հեռախոսազանգ է ստացել և տանից դուրս է եկել դրան պատասխանելու համար, իսկ որոշ ժամանակ անց նրան գտել են կտուրում կախված:
Սա վերջին մեկ շաբաթում իրավապահ մարմինների աշխատակցի ինքնասպանության երրորդ դեպքն է: Օգոստոսի 16-ին իր մոր շիրմի մոտ ատրճանակով ինքնասպան էր եղել 37-ամյա դատախազ Արամ Գրիգորյանը: Օգոստոսի 18-ին «Բուսաբանական այգում» հայտնաբերվեց ոստիկանության աշխատակից, 41-ամյա Տոնիկ Հարությունյանի դիակը: Ըստ նախնական վարկածի՝ նա, մեծ քանակությամբ դեղահաբեր ընդունելով, ինքնասպանություն է գործել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել