Անահիտ Բախշյանը Սերժ Սարգսյանից ակնկալում է փաստահավաք խմբի բնականոն գործունեության վերականգնում
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ 2009թ-ի մայիսի 4-ից Փաստահավաք խմբի աշխատանքներն, ըստ էության, սառեցված են: Բանն այն է, որ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը մեկնել է արձակուրդի, ինչը ՀՀ նախագահի 2008թ. հոկտեմբերի 23-ի Կարգադրությամբ նախատեսված չէ, իսկ ամբողջ փաստաթղթային բազան պահվում է նրա տնօրինությանը հանձնված չհրկիզվող պահարանում` փակի տակ: Մայիսի 25-ին վերադառնալով արձակուրդից, Ստեփանյանն անսպասելիորեն հայտարարել է իր հրաժարականի մասին:
«Իր յոթամսյա գործունեության ընթացքում, ենթարկվելով տարբեր ճնշումների եւ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, Փաստահավաք խումբը, այդուհանդերձ, ՀՀ նախագահի 2008թ. հոկտեմբերի 23-ի Կարգադրության համապատասխան դրույթների ոգով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է ներկայացրել էական փաստեր, որոնք նաեւ բխում են ԵԽԽՎ 1643 բանաձեւի պահանջներից: Ակնկալում ենք Ձեր կարգադրությամբ ձեւավորված Փաստահավաք խմբի բնականոն գործունեության վերականգնում»,-ասված է նամակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել