«Առավոտ». անվնասները հանում եք, բա վնասակարնե՞րը
Մամուլի կրպակն ինձ ոչ մի վնաս չի տալիս: Ինձ վնաս է տալիս Սայաթ-Նովայի և Չարենցի փողոցների խաչմերուկի մոտ՝ Չարենցի 59 տան տակ ու մայթի երկայնքով աշխատող, «ՌԱՆ օյլ» ընկերությանը պատկանող բենզինի բուդկան:
«Թերթի կրպակները խաթարում են Հայաստանի մայրաքաղաքի դեմքը»,- լսեցինք Երևանի նոր իշխանությունների հիմնավորումը: Իսկ եվրոպական մայրաքաղաքներից որևէ մեկում տեսե՞լ եք բենզինի բուդկա քաղաքի կենտրոնում:
Ու գրել եմ այդ մասին ընկերության տիրոջը. մի՞թե ձեր ընկերության համար նվաստացուցիչ չէ պատշաճ ու մարդկանց համար անվտանգ տեղում, միջազգային չափանիշներին համապատասխանող բենզալցակայան ունենալու փոխարեն, այսպիսի խղճուկ բուդկա ունենալը, այն էլ՝ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում:
Ոչ մի արձագանք: Ամեն օր բենզինի հոտ, ամեն օր մտնում ես տուն ու մտածում՝ երեկ գիշերը սրանց մոտ կռիվ էր, հանկարծ չգան պայթեցնեն. ախր պատուհաններիցս ընդամենը մի քանի մետրի վրա է էդ բուդկայի տանիքում տեղադրված մի քանի հարյուր լիտրանոց բենզինի բաքը:
Այսինքն՝ Երևանի քաղաքացիների անվտանգությունը երկրորդական է, թերթի կրպակներն են խանգարում: Հա՜, պարոն Կարապետյան:
Արմեն Դուլյան
Երևանի քաղաքացի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել