
«Ինչպես ցանկացած կազմակերպություն, այնպես էլ մենք, չենք կարող մեր կազմակերպության մաս կազմող հասարակությանը չուղղորդել քաղաքական կամք դրսևորելու պահին: Մեր կազմակերպությունը որոշել է սատարել Հանրապետական կուսակցության թիմին»,- խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին` ասել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնակխագահ Տիգրան Պետրոսյանը:
Ուշագրավ է, որ «Նիգ-Ապարանի» շուրթերով ՀՀԿ-ին սատարելու մասին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց ընտրություններից ընդամենը 5 օր առաջ: Եվ բնական հարց է ծագում. ինչու՞ Աղվան Գառնիկիչը կողմնորոշվեց այդքան ուշ, ինչի՞ էր սպասում:
Այստեղ հնարավոր է երկու պատասխան. Կամ ՀՀԿ-ին սատարելը այն «գինն» է, որ նա վճարում է գլխավոր դատախազի պաշտոնը և լիազորությունների լայն շրջանակը պահպանելու համար` միաժամանակ հրաժարվելով խաղի այլ մասնակիցներին աջակցություն ցուցաբերելուց, կամ նոր-նոր է ստույգ երևում, որ հաղթողը հաստատ ՀՀԿ-ն է, և Ա.Հովսեփյանը շտապում է հայտնվել հաղթող թիմում:
Իսկ որ գլխավոր դատախազի պաշտոնը կորցնելու նախադրյալներ կային, դա բավականին ակնհայտ է. և Սիլիկյան թաղամասի անմարսելի սկանդալը, և օրենսդրական աննպաստ փոփոխությունների քննարկումը: Սակայն Գառնիկիչը կարծես այս անգամ էլ է «պլստում»` ի ցույց հանելով քաղաքական կենսունակության բարձր աստիճան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել