
Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի փակումից գրեթե 3 տարի անց Մոսկվան պաշտոնապես Թբիլիսիին հայտարարել է, որ պատրաստ է կրկին բացել անցակետը: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը` միաժամանակ հայտարարելով, որ լուրը փոխանցվել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:
Մասնավորապես, վրացական կողմին տեղեկացրել են, թե Ռուսաստանն ավարտել է անցակետի ենթակառուցվածքների վերակառուցման աշխատանքները և պատրաստ է սկսել բանակցությունները անցակետի բացման «տեխնիկական հարցերի» շուրջ: Վրացական կողմն արդեն հայտարարել է, որ ևս պատրաստ է այդ հարցով բանակցություններին:
Հիշեցնենք, որ ցամաքային հաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև Վերին Լարսի անցակետով դադարեցվել էր ռուսաստանյան կողմից 2006թ-ի հուլիսին, այն ժամանակ, երբ երկու մյուս անցակետերը գտնվում են Հարավային Օսիայում և Աբխազիայում:
Դեռևս այն ժամանակ ռուսական կողմը որպես ցամաքային սահմանի փակման հիմնավորում ներկայացրել է անցակետի ենթակառուցվածքների վերանորոգման անհրաժեշտությունը:
Դեպի Ռուսաստան Վերին Լարսի ցամաքային անցակետով էր կատարվում նար Հայաստանի բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների զգալի մասը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել