HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղթանակի տեխնոլոգիան

chi19«Զենք ու զինամթերք ունենք, հրետանին մարտական վիճակում է, տանկերը դիզվառելիքով լցված են, մնում է օդուժի հարցը լուծենք»,-հայտարարել է Սուրեն Աբրահամյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Հայ ազգային կոնգերսը պայքարելու ընտրակեղծիքների դեմ: «ՉԻ» - Սուրեն Աբրահամյանը, իհարկե, կատակ է արել, բայց մի հարցում նա իրավացի է. ընտրակեղծիքների դեմ արդյունավետ պայքար մղել իսկապես հնարավոր է միայն հրետանու, տանկերի ու օդուժի միջոցով: Եթե, իհարկե, պայքարողը միայն Կոգրեսը պետք էլինի: Իսկ եթե ընտրակեղծիքների դեմ պայքարի ողջ ժողովուրդը, ոչ մի «հրետանու» կարիք չի զգացվի: Մարդիկ կգնան ընտրատեղամասեր, կքվեարկեն և վերջ. Իշխանություններին ոչ զրահատեխնիկան կօգնի, ոչ «սպեցնազը»: Ցանկացած ընտրություն այն եզակի միջոցառումներից է, որի ընթացքում հնարավոր է արդյունավետ պայքարել հանցավորության դեմ` գործնականում ոչինչ չանելով: Պատկերացրեք` յուրաքանչյուր քաղաքացի ընդամենը 5 րոպե «պայքարում է» (առավելագույնը այդքան է տևում քվեարկությունը), և արդյունքում պետական հանցագործություն է կանխվում: Ահա և հաղթանակի «տեխնոլոգիան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter