HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգախոսը` որպես վահան

aravot17...Կոմունիստական ռեժիմն արդեն 20 տարի է` տապալվել է, սակայն այն սնող հագեբանական հիմքը դեռևս կա: Դժվար է ակնկալել, որ այն այդքան արագ կփոխվի: Ի՞նչն է այսօր ժամանակակից Հայաստանում փոխարինում պրոլետարների մասին կարգախոսին, ինչի՞ օգնությամբ են մարդիկ փորձում խաբել իրենք իրենց և շրջապատին: Մի կողմ թողնենք նժդեհականությունը և տաևոնականությունը, որոնք , իբր, դավանում են, ասենք, հանրապետական օլիգարխները: Դրան բոլորը, այդ թվում` իրենք` գործարարները, վերաբերում են հումորով: Խոսենք իրական արժեքներից, որոնք «կարելի է» վկայակոչել սեփական ստրկամտությունը քողարկելու համար` երկրի կայունությունը և Ղարաբաղի հարցը, հանուն որի այդ կայունությունն արժե պահպանել: Գրիգոր Ամալյանը և նրա նմաններ ոչ մեկին, այդ թվում` իրենք իրենց չեն խոստովանում, որ իրենց «շեֆը»` Ռոբերտ Քոչարյանը վախենում է եթերում ազատ խոսքից և դրա համար է իրենց հրահանգել փակել «Ա1+»-ը: Նրանք ասում են (իհարկե` ոչ պաշտոնապես), որ «Ա1+»-ը ՀՀՇ-ական ալիք էր, ուզում էր կործանել երկիրը, և պետական շահերը պահանջում էին նրան եթերից զրկել: Դատավորները, որոնք այսօր խոշտանգված վկաների ցուցմունքներով դատում են քաղբանտարկյալներին, երբեք չեն ասի, որ պայքարում են իրենց` հետագայում նույնպես կաշառք վերցնելու հնարավորությունից չզրկվելու համար:  Նրանք «պայքարում են զանգվածային անկարգությունների դեմ»: Կոմունիստական շրջանի հետ ամենակրևոր տարբերությունն այն է, որ իշխանամետ կոնֆորմիզմի կողքին կա նաև ընդդիմադիր կոնֆորմիզմը, բայց դրա մասին` մեկ ուրիշ անգամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter