HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնեական բլեֆ

hj17Երևանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը իր պաշտոնավարման ընդամենը երեք ամիսների ընթացքում, ըստ «ՀԺ» հավաստի տեղեկությունների, հասցրել է ստորագրել հիմնականում հողհատկացումների մասին մոտ 4000 որոշում: Նախկինում քաղաքապետը մեկ տարվա ընթացքում կայացնում էր ոչ ավել, քան 1 800 որոշում: Բեգլարյանի ջանասիրությունը, սակայն, պարզունակ բլեֆ է: Սխեման հետևյալն է. նախկինում, ասենք, հողհատկացման խնդրանքով քաղաքապետարան դիմած, բայց մերժված քաղաքացուն ՀՀԿ-ի մոտակա շտաբից այժմ տեղեկացնում են, որ Գագիկ Բեգլարյանը որոշում է ստորագրել նրա նախկին դիմումը բավարարելու մասին: Քաղաքացուն ցույց են տալիս որոշումը, բայց այն չեն տրամադրում նրան, այլ խոստանում են որոշումը տալ Բեգլարյանի քաղաքապետ ընտրվելուց հետո: Բնականաբար, քաղաքացին պետք է խոստանա, որ կքվեարկի ՀՀԿ-ի օգտին: Բայց ամբողջ խնմդիրն այն է, որ այդ 4 000 որոշումները գրանցված չեն քաղաքապետարանի համապատասխան գրանցամատյանում, այսինքն` իրականում կեղծ փաստաթղթեր են, որոնք իրավական ուժ չեն կարող ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter