HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանի կինն էլ ԱԳՆ-ում կնստի

hraparak16Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը որոշել է կառավարության անդամներից տարբերվել իր արտասովոր որոշումներով և տիկնոջ` Նատաշա Նալբանդյանի համար ԱԳՆ շենքում կաբինետ առանձնացնել: Սա Հայստանի արտաքին գերատեսչության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, քանի որ մինչ այսօր աշխատած 5 նախարարների  պաշտոնավարման տարիներին որևէ մեկի տիկինն ամուսնու հիմնարրկում կաբինետ ունենալու հավակնություններ չի դրսևորել: ԱԳՆ լրատվության պատասխանատու Տիգրան Բալայանը երեկ չի հերքել թերթի այս տեղեկությունը. «Որոշման վերաբերյալ տեղեկություններ չունեմ, բայց նման հնարավորությունը հավանական եմ համարում: Եթե երկրի առաջին տիկինն աշխատասենյակ ունի նախագահական պալատում, տարօրինակ չի լինի, որ արտգործնախարարի կինն էլ, որն ի պաշտոնե Դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահն է, աշխատասենյակ ունենա նախարարությունում»: Սպասենք, որ շուտով վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, մյուս բոլոր նախարարների տիկնայք էլ նման նկրտումներով հանդես գան: Խուճուճ Էդոն մասնակցում է ՀԱԿ-ի հանդիպումներին Էրեբունի համայնքի Ազատամարտիկների պուրակում Հայ ազգային կոնգրեսի վերջին` երեկվա նախընտրական հանդիպմանը ներկա էր նաև Էրեբունու համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի խնամին` տրանսպորտի և կապի նախկին նախարար  հայտնի Խուճուճ Էդոն` Էդվարդ Մադաթյանը, որը մինչ հանդիպումը  սկսվելը բավական ջերմ զրուցում էր ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանի հետ: Տրանսպորտի և կապի նախկին նախարարը, որը տևական ժամանակ ՌԴ-ում փախուստի մեջ էր գտնվում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար, անցած տարվանից Երևանում է: «Հրապարակի» տեղեկություններով` նրա նկատմամբ քրեական գործը, մի քանի ամիս քննելուց հետո, արդեն կարճվել է: Նրա որդին Հանրապետականի ցուցակով ավագանու թեկնածու է: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ընդդիմության հանրահավաքիները լսելու են գալիս նաև իշխանության ներկայացուցիչները. նախորդ անգամ էլ Մալաթիա-Սեբաստիայում անցկացված հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը լսել էր նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter