HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգեւատրվեցին շքանշաններով եւ մեդալներով

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին: Հանրապետության տոնի կապակցությամբ պարգեւատրվել են. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` Վահրամ Վրույրի ՆԵՐՍԻՍՅԱՆՑԸ - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Պատվո շքանշանով` Դավիթ Նիկոլի ԲԱԲԱՅԱՆԸ - քանդակագործ Մխիթար Հերացու մեդալով` Գարեգին Էդուարդի ԷՔՍՅՈՒԶՅԱՆԸ - «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անանիա Շիրակացու մեդալով` Ռիմա Մխիթարի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ - Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպության նախագահ Մովսես Խորենացու մեդալով` Կլիմենտ Ամասիայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ - ՀՀ ԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Գեւորգի ՀՈՎՍԵՓՅԱՆԸ -արձակագիր: Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Հանրապետության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների են արժանացել. Գիտության վաստակավոր գործչի` Կառլեն Գրիգորի ԱԴԱՄՅԱՆԸ - ՀՀ ԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի ՇԱՀԻՆՅԱՆԸ - ՀՀ ԱԱ ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սերգեյի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ - ՀՀ ԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Արվեստի վաստակավոր գործչի` Սուրեն Գուրգենի ԲԱԲԱՅԱՆԸ - կինոռեժիսոր Արմեն Աղասու ՄԱԶՄԱՆՅԱՆԸ - ռեժիսոր, «Գոյ» թատրոն-լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Վրեժ Գեւորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ - կինոօպերատոր Զավեն Նազարեթի ՎԱՐԴԱՆՅԱՆԸ - Հայաստանի մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Մշակույթի վաստակավոր գործչի` Լեւոն Հմայակի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ - ազգագրագետ, ՀՀ ԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արդի ազգաբանության բաժնի վարիչ Ռուբեն Կարլենի ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան Վաստակավոր ճարտարապետի` Մկրտիչ Մինասի ՄԻՆԱՍՅԱՆԸ - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, Եր&անի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս Ալբերտ Նապոլեոնի ԶՈՒՐԱԲՅԱՆԸ -«Երեւաննախագիծ» ՊՓԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս Վաստակավոր լրագրողի` Նվեր Լյուդվիգի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ - լրագրող Արմեն Բորիսի ԽԱՆԲԱԲՅԱՆԸ - լրագրող Վաստակավոր կոլեկտիվի` «ԲԵՐԴ» պարային անսամբլը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter