Նշանակվեցին նոր դեսպաններ Ֆրանսիայում եւ Բելգիայում
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Վիգեն Չիտեչյանին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ, համատեղության կարգով, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիտեչյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Փարիզ):
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ավետ Ադոնցը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել):
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի հրամանագրով Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել