HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրալցվել են տներն ու դպրոցը

Մայիսի 25-ին, ժամը 11.15-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ  Շատինի գյուղապետարանին հարակից թաղամասում գրունտային ջրերի բարձրացման հետեւանքով ջրալցվել են տեղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, ինչպես նաեւ 27 տան նկուղներն ու օժանդակ շինությունները: Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության փրկարարների խումբը Երեւանից: «Տներից եւ դպրոցից կատարվել են  կրկնակի ջրահեռացման աշխատանքներ: Դպրոցի դահլիճից հեռացվել է 60-80, իսկ տներից` 10-15 տոննա ջուր: Մայիսի 26-ի առավոտվա դրությամբ ջրահեռացման աշխատանքները շարունակվում են»,-տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter