«Հրապարակ». Հայաստանի հղիները ՀԽՍՀ-ո՞ւմ են ապրում
ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, որ մեր հանրությանը ծանոթ է Հանրապետականի ծննդատուն անունով, թղթաբանությունն իրականացվում է հիմնականում ռուսերեն, իսկ հղիության վարման քարտերը՝ նաև անգլերեն:
Հղի կանանց ի պաշտոնե օգնելու կոչված այս մարդիկ ապագա մայրերին համարում են «հիվանդ», իսկ հղիությունը՝ «ախտորոշում»: Այդ քարտերում այսպիսի տող կա՝ диагноз-беременность:
Բայց դա էլ ոչինչ. երբ կինը ծննդաբերում է, և նրան փոխանցման քարտ է տրվում, որպեսզի ներկայացվի համապատասխան մանկական պոլիկլինիկա, մեկ էլ հանկարծ տեսնում է, որ, համաձայն այդ քարտի վերևում գրված տվյալների, ինքը դեռևս ապրում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել