Ափիոն` Իրանից
Ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով` Երեւանի Վիլնյուսի փողոցի 9 շենքի բնակարաններց մեկից իրավապահները բերման են ենթարկել 47-ամյա Արթուր Հ.-ին, որը ոստիկանների պահանջով պատշգամբից ներկայացրել է մոտ 0,2 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված: Անյուհետեւ վերջինս նշված շենքի 5-րդ հարկի աղբատար խողովակի ետեւի թաքստոցից ներկայացրել է 2 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել է 30 գ ընդհանուր կշռով ափիոնանման մուգ շագանակագույն զանգված:
Պարզվել է, որ Արթուր Հ.-ն նշված թմրամիջոցը ձեռք է բերել մայիսի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ջուլֆա քաղաքում ոմն Նասիրից և նույն օրը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան:
«Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել