
Մեկնաբանելով արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի` զինվորական ծառայության չանցնելը` ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, թե «դիվանագիտական ծառայությունն էլ է ծառայություն»:
«ՉԻ» - Այն, որ մեր արտգործնախարարությունում խոսելուց առաջ մտածելու սովորություն չուեն, վաղուց էր հայտնի: Բայց այս դեպքը, համաձայնվեք, բացառիկ է: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում պարզ գրված է, որ եթե մարդը բանակում չի ծառայել, չի կարող պետական բարձր պաշտոններ զբաղեցնել: Ընդ որում, այդ օրենքում «դիվանագիտական ծառայության» մասին ոչ մի խոսք չկա: Բայց դա դեռ մի կողմ թողնենք: Ենթադրենք` իսկապես «Դիվանագիտական ծառայությունն էլ է ծառայություն»: Այդ դեպքում հարց է ծագում` զինակոչային տարիքի քանի՞ երիտասարդ է «ծառայությունն անցկացրել», ասենք, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը: Թե՞ իշխանություններն արդեն այսօրվանից նման ախմախություններ են շրջանառության մեջ դնում, որպեսզի վաղը-մյուս օրը իրենց զավակներին ծառայության ուղարկեն, ասենք, Բուենոս-Այրես: Հասկանալի է` բանակի քեֆով, բանով: Բա իհարկե, հո թույլ չե՞ն տալու, որ ուրիշները մեկնեն «առաջին գիծ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել