HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձյուդոյի մեծահասակների անհատական աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օգոստոսի 23-27 կկայանա ձյուդոյի մեծահասակների անհատական աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի 136 երկրի 949 ձյուդոիստ: Տղաների պայքարում կմասնակցի 568, իսկ աղջիկների պայքարում՝ 381 ձյուդոիստ:

Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի Հովհաննես Դավթյանը 60 կգ (մասնակիցների թիվը՝ 84 հոգի), եվրոպայի չեմպիոն հրազդանցի Արմեն Նազարյանը 66 կգ (մասնակիցների թիվը՝ 88 հոգի):

Աղջիկների պայքարին կմասնակցեն 48 կգ քաշային կարգում Գայանե Հարությունյանը (մասնակիցների թիվը՝ 50 հոգի), իսկ 57 կգ քաշային կարգում՝ Ժաննա Ստանկևիչը (մասնակիցների թիվը՝ 66 հոգի):

Ամենամեծ թվով՝ 101 մասնակից հայտավորված է տղաների 73 կգ քաշային կարգում:

Հայաստանցի ձյուդոիստները ելույթ կունենան առաջնության առաջին օրը՝ օգոստոսի 23-ին:

Աշխարհի առաջնությունը տալիս է օլիմպիական խաղերից հետո ամենաշատ վարկանիշային միավորը' հաղթողի համար 500 միավոր:

Այս պահի դրությամբ Հովհաննես Դավթյանը համաշխարային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, Արմեն Նազարյանը 17-րդն է, Գայանե Հարությունյանը՝ 43-րդը, իսկ Ժաննա Ստանկևիչը՝ 88-րդը:

«Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու համար հարկավոր է տղաների պայքարում զբաղեցնել մինչև 22-րդ, իսկ աղջիկների պայքարում՝ 14-րդ հորիզոնականը»,- հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter