Արտակարգ պատահար դպրոցում
Օրերս արտակարգ պատահար է տեղի ունեցել Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Դպրոցի կրտսեր դասարանի երկու աշակերտուհի այրվածքներ են ստացել «կիսլատայից»: Ըստ շրջանառվող լուրերի` կատարվածի մեջ մեղքի իր բաժինն է ունեցել ուսուցիչներից մեկը, ով հանձնարարել է մի աշակերտուհուն «կիսլատայով» քիմիական լուծույթը տարայով տեղափոխել լաբորատորիա: Միջանցքում աղջնակին անզգուշաբար բախվել է մեկ այլ աշակերտուհի, և քիմիական լուծույթը թափվել է մեկի կրծքավանդակին, իսկ մյուսի` դեմքին ու խոր այրվածքներ պատճառել: Հատկապես լուրջ է վերջինիս վիճակը, որին տեղափոխել են Երևան:
Ի դեպ, ուսուցչուհին տեղի «բարձր» պաշտոնյաներից մեկի մոտ բարեկամն է, և ամենայն հավանականությամբ, պատասխանատվության չի ենթարկվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել