
Ցանկացած պետության կայունության գրավականը սթափ վերաբերմունքն է անցյալի նկատմամբ: Օրինակ, երբ 1998-ի փետրվարի 4-ից հետո պալատական հեղաշրջմամբ աթոռներ գրաված իշխանությունը, ըստ էության, հաջորդ օրն իսկ սկսեց սևացնել, նսեմացնել երրորդ հանրապետության առաջին յոթ տարին` ներկայացնելով դրանց սոսկ որպես «նախորդ հանցավոր ռեժիմ» և «ցրտի-մթի տարիներ», նման գործելակերպը հակապետական էր: Գուցե դա տվեց իր կարճատև քարոզչական էֆեկտը, բայց ավելի երկար հեռանկարի տեսանկյունից դա անվստահություն սերմանեց հասարակութան մեջ` հենց պետության նկատմամբ:
...Առաջին հանրապետության ղեկավարները ոչ հիմար էին, ոչ էլ, առավել ևս, դավաճան: Նրանք մեծ մասամբ կրթված ու բազմակողմանիորեն զարգացած մարդիկ էին, իսկական հայրենասերներ: Իսկ աղետալի սխալները, որոնք նրանք իսկապես թույլ են տվել, պայմանավորված են նրանով, որ իրենց քաղաքակականության մեկնակետն էր սխալ. ոչ թե ուժեղ, կայուն, մրցունակ պետություն ստեղծելը, այլն Հայ Դատի խնդիրների լուծումը, այն է` մաքսիմալիստական տարբերակով, ռոմանտիկ տեսլականներով: Բավական է ասել, որ նրանք «հաջողեցրել են» (ճիշտ է` կարճ ժամանակով) պատերազմի մեջ մտնել նույնիսկ Վրաստանի հետ:
Սակայն այս ամենով հանդերձ` հանրապետությունը մեր պատմական նվաճումներից մեկն է` որպես անկախ պետականության վերականգնման փորձ: Եվ որպես այդ հանրապետության լավագույն ավանդույթների վկայություն` մենք պահպանել ենք նրա դրոշը, զինանշանը, օրհներգը: Դա ճիշտ քայլ էր երրորդ հանրապետության հիմնադիրների կողմից:
Բռնել են
Թերթի տեղեկություներով` երեկ ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել են 6 անձանց, որոնք կասկածվում են մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ:
Հիշեցնենք, որ այդ օրը Տերյան 19 հասցեում բնակվող Գ. Խաչատրյանի բնակարանի հարևանությամբ տեղի է ունեցել պայթյուն: Նշված վայրում փորձագիտական կենտրոնի աշխատակիցները հայտնաբերել էին 200 գրամանոց 2 տրոտիլ` փշրված վիճակում և «Ռոջեր» տեսակի ռադիոկապ: ԱԱԾ-ում այս գործի վերահսկողությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հովսեփ Սարգսյանը: Թերթին հայտնի է դարձել, որ իրավապահները լուրջ կասկածներ ունեն, որ այս անձինք, հնարավոր է, կատարած լինեն նաև նմանատիպ մի քանի հանցագործություններ, որոնց թվում շոշափվում է կառավարութան վերահսկողության նախկին պետ Գագիկ Պողոսյանի` (Իմակի Գագոյի) մի քանի տարի առաջ տեղի ունեցած սպանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել