
«Մեր ընդդիմադիր գործընկերներն այս մեկուկես տարվա ընթացքում այնքան ոչ իրատեսական կանխատեսումներ են արել, որ մեկով ավել, մեկով պակաս` դրանից շատ բան չի փոխվում: Ըստ այդ կանխատեսումների, մինչև տարեվերջ Ղարաբաղի հարցը պետք է լուծված լիներ, Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղվեր, Մինսկի խմբի համանախագահների կազմը փոխվեր, դոլարի փոխարժեքը հասներ 800 դրամի և այլն: Կարծեմ այդ կանխատեսումներից ոչ մեկը չի իրականացել:
Իրենք հասկանում են, որ կորցնում են իրենց ընտրողներին, հաղթելու շանս չունեն, դրա համար չեղած բաներ են խոսում, օրինակ, ընտրությունները հետաձգելու մասին»,- համոզված է Էդուրադ Շարմազանովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել