HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էխ ռազ, էլի ռազ, էլի մնոգը, մնոգը ռազ...

hj18ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Արմեն Հարությունյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին, ի վեռրջո, տվեց այն պատասխանը, որին բոլորս սպասում էինք. «Է~հ»,- ասաց նա, երբ լրագրողը նրանից խնդրում էր պարզաբանել, թե արդյո՞ք «Մարտի 1-ի» գործի քննության ժամանակ քննիչների գործողությունները չեն տեղավորվում «հանցանք» ձևակերպման տակ: Սա հանճարեղ պատասխան է, և ի վերջո` խորհրդանշիում է հաղթանակը հայկական «օբյեկտիվիզմի», հաղթանակը հայկական «չեզոքության»: Արմեն Հարությնյանն ինքն է մի քնաի անգամ ձևակերպել Մարդու իրավունքերի պաշտպանի պարտականությունների իր ընկալումը, որը, ի վերջո, հանգում է մի բանի` ՄԻՊ գործողություններն ու գնահատակնները պետք է լինեն այնպիսին, որ պահպանեն չեզոքություն: Եվ ահա, բացարձակ չեզոքության իր փնտրտուքի մեջ Արմեն Հարությունյանը հասավ կատարելության` գերազանցելով այս գործի բոլոր երևելիներին: Ավելին, Հարությունյանը չեզոքների համար մի հինալի բանաձև գտավ, որը ելքի հնարավորություն է տալիս անգամ ամենափակուղային իրավիճակներից: Ըստ այդմ` եթե չեզոքութփյանը ուղղակի վտանգ է սպառնում, հարկավոր է դիմել ձայնարկությունների օգնությանը: Իկարկե, կասկած չկա, որ այս նախնական հաջողություից ոգևորված` Հարությունյանը ավելի հեռուն կգնա, և դոկտորական թեզ պաշտպանի չեզոքության գծով: Դե, ասենք, եթե ձեզ հարցնում են, թե արդյո՞ք 2008 թվականմի մարտի մեկին ոստիկանության գործողություններն օրինական են եղել, կարելի է պատասխանել. «Աղուուու», և չեզոքությունը ապահովված է: Ընդդիմությունը քեզ չի կարող մեղադրել իրակաանությունը կոծկելու մեջ, իսկ իշխանությունն էլ ականջներդ չի քաշի: Կսմ էլ` արդյո՞ք հայաստանում քաղբանտարկյալներ կան: Այս հարցի պատասխանը միանշանակ է. «Պահոոոո»: Քերականկան տարբեր թեքումներ ունեցող պատասխաններով հարուստ է հայոց լեզուն. «չէ հա, տո լավ է և այսպես շարունակ»: Իսկ մինչ Արմեն Հարությունյանը առավոտնեռրը հում ձու է խմում` առաջիկա հարցազրույցում առավել բարեհունչ ձայնով ձայնարկություն արտաբերելու համար, դատախազությունը, ուրեմն, քրեական գործ է հարուցել, որ պարզի, այդ ինչպես է պատահել, որ նախաքննության ընթացքում ցուցմունքներ տված մարդիկ այժմ հրաժարվում են ցուցմունքներից: Ինքներդ եք հասկանում` վկաների վրա ճնշումներ են գործադրում հիպերագրեսիվ տրամադրված և ատելություն սերմանող քաղբանտարկյալները և նրանց հարազատները: Ինչ վերաբերվւոմ է դեռ նախաքննության փուլում վկաների ստացված վնասվածքներին, կոտրվածքներին, կարելի է կռահել, թե դատախազությունը ինչ կպարզի: Կպարզվի, ահա, որ հարցաքննությունների ժամանակ վկաները հարձակվել են ՀԿԳ քննիչների վրա, բռնություններ գործադրել նրանց նկատմամբ, զգուշությամբ քաշքշել նրանց, որից հետո քննիչները ստիպված են եղել ինքնապաշտպանվել: Ի՞նչ, հո քննիչները չէին կարող թույլ տալ, որ ագրեսիվ, հոգեխանգարված վկաները իրենց խոշտանգեն` խոչընդոտելով «Մարտի 1-ի» քրեական գործի օբյեկտիվ ընթացքը: Ահա և ողջ պատմությունը: Իսկ ոստիկանություը դատարանից վկաներին առևանգում է նրանց իսկ անվտանգության համար, չէ՞ որ քաղբանտարկյալները  հենց դատարանի դահլիճում կարող են հարձակվել նրանց վրա և ուտել առանձնակի դաժանությամբ: Պատրաստվում են ՀՀ կենտրոնականան ընտրական հանձնաժողովը երեկ որոշել է վերացնել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 6-րդ կետը, որը զինծառայողներին արգելում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Ըստ ԿԸՀ-ի` Երևանում հաշվառված զինծառայողները մայիսի 31-ին կարող են քվեարկել: ԿԸՀ այս քայլը հիմք է տալիս ենթադրելու, որ սրանով իշախանություններն ընդամենը նախապատրաստվում են մայիսի 31-ի ընտրություննների` իրենց համար ոչ ցանկալի ելքի դեպքում անվավեր ճանաչել տալ քվեարկության արդյունքները: ԿԸՀ որոշումը հենց այն հիմքն է, որով ՀՀ վարչական դատարանը կարող է անվավեր ճանաչել Երևանի ավագանու քվեարկության արդյունքները: Բանն այն է, որ ԸՕ-ում գրված է, որ զինծառայողները իրավունք չունեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ապա ԿԸՀ-ն չի կարող հակառակի մասին որոշում ընդունել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter