Գայլերի հերթական հարձակումը
Գայլերը դարձյալ սկսել են անհանգստացնել Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքի չորս գյուղերի բնակիչներին: Համայնքապետ Սուրիկ Թեւանյանի խոսքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում գյուղից 100-150մ հեռավորության վրա գայլերի բաժին են դարձել 1 կով, 3 երինջ եւ 5 ոչխար: Գայլերի հարձակումներից գյուղը պաշտպանելու համար գյուղապետարանը դիմել է որսորդմիությանը, որն էլ Նոր Աստղաբերդի տարածքում կկազմակերպի գայլերի որս: Այս տարվա փետրվարին նույնպես գյուղը գայլերի թիրախ էր դարձել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել