HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ծաղիկներ` Առաջին Հանրապետության հիմնադրի հուշակոթողին

psak-kapan

Կապանի քաղաքապետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք, սովորական քաղաքացիներ, ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչները վաղ առավոտյան ծաղիկներ դրեցին  «Վերածնունդ» հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին:

njdeh

Հետո նրանք քայլեթրով շարժվեցին դեպի Գարեգին Նժդեհի հուշահամալիր, որտեղ եւս ծաղկեդրման արարողություն տեղի ունեցավ: Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ Բաղաբուրջի հուշահամալիրում` մերօրյա պատերազմի նահատակների հիշատակին: «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի խոսքով, Կապանի ինքնապաշտպանության գումարտակի անդամները այսօր ուխտ կնքեցին` ամեն տարի հավաքվելու: «Կուսկացական պատկանելիույթւոնը կապ չունի, շատերը ասում են, սա դաշնակցականների տոնն է, բայց այն բոլորիսն է»-ասաց Խ. Հարությունյանը: Կեսօրին Արամ Մանուկյանի ծննդավայր` Դավիթ-բեկում տեղի կունենա հանդիսություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter