Համանախագահները չեկան Ղարաբաղ
Այսօր կեսօրին նախատեսվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ղարաբաղ, որտեղ պետք է կայանար նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Սակայն նախապես նախատեսված ժամին նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ համանախագահները չեն գալիս Արցախ: Չգալննրանք այս անգամ դարձյալ պատճառաբանում են եղանակային պայմաններով, սակայն հարկ է նկատել, որ Ղարաբաղում այսօր եղանակն այնքան էլ անբարենպաստ չէ: Այս պահին օդի ջերմաստիճանը +18 է, եւ օրվա ընթացքում տեղումներ չեն արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել