HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Արամ Մանուկյանի հայրենի գյուղում կկառուցվի տուն-թանգարան

a_manukyan-280509

Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի բնակիչները միահամուռ են այն հարցում, որ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ծնվել է հենց այս գյուղում:  Մատենագիտության մեջ էլ  է նշված, որ «Սարգիս Հովհաննիսյանը ծնվել է Ղափանի շրջանի Զեյվա գյուղում, արհեստավորի մի համեստ ընտանիքում, 1879թվ.-ին»: Հետագայում Վանում, Սարգիս Հովհաննիսյանին մկրտում են Արամ Մանուկյան կեղծանունով: 77-ամյա Գավրուշա Հարությունյանը իր պապերի պատմածով հիշում է, որ Արամ Մանուկյանը Վանունց ցեղից է` Ավանեսյաններից: «Վանունց Վարդանը Նժդեհի զինվորներին է եղել, միշտ ասում էր, որ մեր ցեղից մի ասլան մարդ կար` Արամ փաշան»,-պատմում է . Հարությունյանը:

g-harutyunyan_280509

Վերջինիս նաեւ ասաց, որ Արամ Մանուկյանի հորը «ղոնդող սաս» մականունն էին տվել, այսինքն «հրացանների փայտե կոթ սարքող ու գյուղում էլ դարբնոց էր դրել»: Արամը դեռ փոքր էր, որ Շուշիում դերձակություն անող մեծ եղբոր մոտ տեղափոխվեց, ավարտեց դպրոցն ու ուսում ստացավ Շուշիի թեմական դպրոցում: Հետո նրա ծնողներն էլ են տեղափոխվում գյուղից: Այդ պահից էլ նրանք այլեւս հայրենի ծննդավայր չեն գալիս: Զրուցակիցս ասում է, որ Արամն էլ չի եկել գյուղ, բայց դավիթբեկցիները հպարտանում են նրանով: «Ամբողջ աշխարհը նրա մասին ա խոսում, ասում են էդ ընթացքում փրկել ա Հայաստանը, բա մենք խի  չհպարտանանք»,-ասում է Գ. Հարությունյանը:

amanukyan_tun

Դավիթբեկցիների տեսակետները կիսվում է Արամ Մանուկյանի հորական տան հարցում: Մի վարկածի համաձայն, նրա հայրն ու մայրը ապրում էին բարեկամի` Վանունց Վարդանի տանը: Հիմա այդ տունը ավերակ է լիովին, ու այդ ցեղից գյուղում ոչ մեկը չկա: Մեկ այլ վարկածով, Ա. Մանուկյանի հայրը ընթացքում իր արհեստանոցին կից տուն է կառուցում ու ընտանիքով տեղափոխվում նոր կացարանը: Սա նույնպես հիմա ավերակ է: Ոչ մեկը  կոնկրետ չի կարող նշել, թե ո՞րն է Առաջին Հանրապետության հիմնադրի տունը, բայց ինչպես նշեց Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի պատանեկան կազմակերպության պատասխանատու Վահագն Մովսիսյանը, մտադրություն կա նորոգելու արհեստանոցին կից ավերակ կառույցը:

v_movsisyan-280509

«Գլենդելի հայ համայնքը հանգանակություն է խոստացել` կառուցելու տուն թանգարանը: Մնում է միայն լուծել հողհատկացման հարցը»,-ասում է Վահագնը: Ինչ վերաբերում է ցուցանմուշներին, ապա երիտասարդ դաշնակցականի կարծիքով` հնարավոր կլինի տուն-թանգարանը համալրել: «Եվ հետո, երբ տուն-թանգարանը հիմնվի, ապա Ա. Մանուկյանի գերեզմանից հող կբերենք գյուղ, նրա կիսնադրին կկառուցենք»,-նշեց Վ. Մովսիսյանը: Վիճահարույց է նաեւ Ա. Մանուկյանի ծննդյան ամսաթիվը. բոլոր աղբյուներում ծննդյան թիվը հստակ է` 1879թ.: ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն էլ հենց մայիսի 28-ն է համարում նրա ծննդյան օրը: Այդ տրամաբանությամբ, այսօր լրացավ Արամ Մանուկյանի ծննդյան 130 ամյակը: Դավիթ Բեկ գյուղի միջնակարգ դպրոցում, որը կրում է նրա անունը, հանդիսություն էր կազմակերպվել: Դպրոցի աշակերտները ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը, կատարեցին հայրենասիրական երգեր:

a_manukyan-kisandri

Հ. Գ. Կապանում Արամ Մանուկյանի անունով կա մի թաղամաս, նաեւ 2 տարի առաջ կառուցվել է նրա կիսանդրին: Սակայն, «Վերածնունդ» հուշակոթողը իրենից ոչ միայն Ա. Մանուկյանի կիսանդրին է ներառում, այլ ծննդով կապանցի կաթողիկոս Ներսես Խոտանանցու, նաեւ քաղաքը խորհրդանշող հանքագործի ու բանվորուհու խորհրդանիշները: Կոթողի հեղինակը Լեւոն Թոքմաջանյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter