HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաներում` ԵԽԽՎ նիստին ընդառաջ

azg13Հունիսի 22-27-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ-ի հերթական նիստը, որի օրակարգում կընդգրկվի Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձևերի պահանջների ավելի քան 1 տարում կատարվածի գնահատականի քննարկումը: Ապրիլյան նստաշրջանում Հայաստանի հարցը չընդգրկելու հիմնական պատճառ էր նշվում այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններին լրացուցիչ ժամանակ է տրվել «կարգավորելու» մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալվածներին առնչվող հարցերը: Հայաստանի նախագահ Սերժ սարգսյանը երեկ Սարդարապատում նշել է,  որ պատրաստ է համաներում հայտարարել. «Եթե պարզվի, որ իսկապես անհրաժեշտ է համաներում հայտարարել, ես անմիջապես այդ հարցով կդիմեմ խորհրդարան»: Համաներումը, դժվար չէ կռահել, որ կվերաբերի 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ձերբակալվածներին, որոնց առնչությամբ «Յոթի գործը» բաժանվեց մասերի: Առավել ևս, հաշվի առնենք, որ առջևում ԵԽԽՎ-ի նիստն է, որտեղ Հայաստանի հարցով համազեկուցողները կարող էին կրկին ծանր կացության մեջ դնել Հայաստանին` ԵԽԽՎ պահանջներն ամբողջությամբ չկատարելու համար: Եթե համաներման գործընթացն արագ անցկացվի և իսկապես ընդգրկի «Յոթի գործով» ձերբակալվածներին, ապա ԵԽԽՎ-ն ամենայն հավանականությամբ, գոհ կմնա բանաձևերի կատարումից: Միևնույն ժամանակ, Հայաստանը կարող է մնալ մոնիտորինգի հանձնաժողովի համար դիտարկման երկիր, քանի որ ԵԽԽՎ բանաձևերում ընդգրկված պահանջ-առաջարկությունները չեն վերաբերում միայն բանտարկյալներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter