
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպումից առաջ այնպիսի կացություն է ստեղծվել Ղարաբաղյան բանակցային գործընթացում, որ որոշ փորձագետներ կողմերին առաջարկում են անգամ վերադառնալ զրոյական վիճակին:
Էլ ավելի հակասական է հայ-թուրական հարաբերությունների կարգավորման հեռանկարը, քանզի եթե անցած տարեվերջին ու 2009 թ. սկզբենրին հայ-թուրքական հարբերությունների բարելավման որոշակի հույսեր էին արթնացել, ապա այժմ այս հարցում նույնպես տեսանելի առաջընթացը չի երոևւմ:
Ավելին` ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում, նկատվում են, մի կողմից` «մեկ ազգ-երկուպետություն» բանաձևին վերադառնալու, մյուս կողմից` Հայաստանի հետ հարաբերություններում ավելի կոշտ գիծ որդեգրելու միտումները:
Հարց է առաջանում. Երբ Թուրքիան Հայաստանի հետ շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, իսկ Ադրբեջանը փոխզիջման փոխարեն պոխարեն պահանջում է «բոլոր օկուպացված տարածքները», ապա ի՞նչ նպատակ են ներկայումս հետապնդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ձեռնարկելով իրենց հերթական տարածաշրջանային այցը:
Ո՞րն է «կրկնակի փակուղիների» հաղթահարման ճանապարհը:
Որքան էլ բարդ է այս «երկու անհայտով հավասարումը», այնուամենայնիվ այն ունի իր լուծումը, որը գտնվում է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ հայ-թուրքական հարբերությունների տրիույթում: Ընդ որում` ոչ թե միջազգային հանրության իրական հնարաբորություններիմ այլ միայն ու միայն անկեղծ ցանկության տիրույթում: Այսինքն` միջազգային հանրությունը կարող է առաջ մղել այդ գործընթացներից երկրորդը, և բուն պնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջազգային դրսևորած շահագրգիռ ցնակության իրական, խորքային անկեծղության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու են առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում, իսկ դրանից հետո Թուրքիան վարչապետի և ապա արտգործնախարարի բերանով խախտել է այդ սկզբունքը: Ուրեմն եթե անկեղծ է Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարբերությունների արաագ կարգավորմանը հասնելու իր նպատակադրման մեջ, ապա պետք է որ «վերհիշի» այն լծակները, որոնց գործադրման միջոցով ինքը Թուրքիային Հայաստանի հետ համատեղ հայտարարության ստորագրմանն են մղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել