
Ընտրողների հետ վերջին հանդիպման ժամանակ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե ՀՅԴ-ն պատրաստ է ինքը իրականացնել և ամբողջությամբ իր վրա վերցնել Հայաստնաի արտաքին քաղաքականության պատասխանատվությունը:
«ՉԻ» - ՀՅԴ-ում երևի տեղյակ չեն, որ պետության արտաքին քաղաքականությունն իրականացնում է նախագահը, իսկ արտգործնախարարությունն ընդամենը կատարողն է: Բայց սա դեռ ոչինչ:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում կհայտնվեր Հայաստանը, եթե մեր արտաքին քաղաքականությունն իրականացներ Դաշնակցությունըև: Ճիշտ եք անում, հեչ պատկերացնելու բան չի: Համենայնդեպս, Վահան Հովհաննիսյանն էր հայտարարում, որ Հայաստանն ունի մեկ ասահման և երեք ճակատ, ու հենց նա էր պնդում, որ լիակատար երջանկության համար մեզ անհրաժեշտ է «300 հազար սվին»:
Չէ, հարյուր տոկոսով չենք պնդում, թե Հայաստանն իսկույն պատերազմ կհայտարարի աշխարհի բոլոր երկրներին: Ուրուգվայը և Նոր Զելանդիայի հետ գուցե և նորմալ հարաբերություններ պահպանվեն, բայց մյուս պետությունների համար երաշխավորել չենք կարող: Այնպես որ` ինչքան Դաշնակցությունը հեռու լինի արտաքին քաղաքականությունից, այնքան լավ: Ընդ որում, սա երևի միակ դասն է, որը մինչև վերջ յուրացրել է Սերժ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել