HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որպեսզի չստվերվի Տարոն Մարգարյանի հեղինակությունը

hraparak17Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին 6 ամիս առաջ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով սպանել է «Վոյաժ» տաքսի ծառայության տիրոջը և դիմել փախուստի: Մարդասպանը դեռևս չի հայտնաբերվել, հավանաբար, որպեսզի նախընտրական շրջանում Տարոն Մարգարյանի հեղինակությունը չստվերվի: «Հրապարակը» մանրամասները ներկայացնի վաղվա համարում: Մասշտաբային կռիվ` փակվել են փողոցներ «Հրապարակի» խմբագրություն զանգահարած մի քաղաքացի պատմեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ Առինջում հերթական լուրջ բախումն է գրանցվել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, որին ներկա է եղել նաև ինքը: Այս անգամ` Ռուբեն Հայրապետյանի ու Գագիկ Ծառուկյանի թիկնբազորների միջև: Հետո միջադեպին ներքաշվել են նրանց անմիջական շեֆերը, չնայած վերջիններս, արդեն «բարիշել» են: Ամեն դեպքում, կռիվն այնքան մասշտաբային է եղել, որ Առինջում այդ օրը փողոցներ են փակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter