HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճգնաժամի քողի տակ

hj19Ինչպես հայտնի է, Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամ է: Սա յան ճգնաժամն է, որին մի պահ դիմակայեցինք, իսկ հետո այն կուլ տվեց մեր տնտեսությունը: Այսինքն` սկզբում, եթե հավատանք Տիգրան Սարգսյանին, ճգնաժամը, մեզ ոչ այնէ` շրջանցել էր, ոչ այն է` ուզում էթր շրջանցել, որովհետև մեր վարչապետն ուներ ճգնաժամը հաղթահարելու դեղատոմս` դրա մասին չխոսելով:  Բայց հետո պարզվեց` դեղատոմսը ճիշտ չէր. Բուժումը սխալ անցավ, և հիվանդի վիճակը կտրուկ ծանրացավ: Ծանրացավ այնքան, որ հիվանդի բոլոր թերությունների գրնացվեցին ճգնաժամի վրա: Հիմա մեր տնտեսությունում ակնհայտ դարձող բոլոր թերությունները իշխանությունը վերագրում է ճգնաժամին: Այնինչ` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը ընդամենը առիթ էր: Հայկական ճգնաժամի հիմնական պատճառները շատ ավելի խորն են, և ըստ էության, շատ քիչ են պայմանավորված միջազգային ճգնաժամով: Դա առավել լավ երևում է հարկային լորտում արձանագրվող ցուցանիշներով: Այսպես. Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ մեր տնտեսությունը, այսինքն` համախառն ներքին արդյունքը, այս տարվա առաջին եռամսյակում 6,1 ոկոսով` համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Ընդ որում` բզնեսը լավագույնս բնորոշող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը նվազել են 20-ական տոկոսով: Լավ, ճգնաժամ է, նվազել է` հասկացանք: Բայց բոլորովին անհասկանալի է, թե ինչո՞ւ են հարկերն ավելի շատ նվազել: Հարկերը գոյանում են տնտեսությունից: ուստի, ինչ տեմպով աճում է տնտեսությունը` մոտավորապես նույն տեմպով պետք է աճեն հարկերը: Եվ հակառակը: Սա դասական տնտեսագիտական օրենքներից է: Միակ դեպքը, երբ այդ համամասնությունը կարող է խախտվել, ստվերային տնտեսության ծավալն է: Եթե տնտեսությունն աճում է արագ, իսկ հարկերը չեն աչում, կամ աճում են ավելի ցածր տեմպերով, դա նշանակում է, որ ստվերը, այսինքն` հարկային դաշտից դուրս գտնվող տնտեսության ծավալը մեծանում է: Սա էլ է դասական տնտեսագիտության օրենքներից: Իսկ դա նշանակում է, որ եթե տնտեսությունը այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 6.1 տոկոսով, ուրեմն հարկերն էլ պետք է նվազած լիենին, ասենք` 6-7 տոկոսով, լավ` 8 տոկոսով: Հաշվի առնելով տնտեսության կառուցվածք որոշ առանձնահատկություններ` հարկերը կարող էին նվազած լիենլ 9 տոկոսով, նույնիսկ 10 տոկոսով, բայց հարկերը նվազել են ավելի քան 16.7 տոկոսով: Սա շատ է: Սա, իրոք, շատ է: Սկսել ա Երեկ «ՀԺ» խմբագրություն բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ օրվա երկրորդ կեսից Հանրապետական կուսակցությունը, մայիսի 31-ին ընդառաջ, սկսել է զանգվածաբար ընտրակաշառքներ բաժանել քաղաքացիներին: Մասնավորապես, ՀՀԿ-ն երեկվանից Երևանի Էրեբունի համայնքում զանգվածաբար բնակիչներին է բաժանել 10 հազարական դրամական կաշառք: Կիլիկիա թաղամասում սույն կուսակցությունը 15 հազարական դրամ ընտրակաշառ է բաժանել: Շենգավիթում կաշառքը մի փոքր ցածր է եղել. Բնակիչներին առաջարկվել է 5 կամ 10 հազարական դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter