HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի ուղերձը

ՀՀ քաղաքական կուսակցություններին Ազատ, արդար և թափանցիկ կազմակերպված ընտրությունների անհրաժեշտությունը բխում է ոչ միայն երևանցիների, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ողջ հայության շահերից: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի  ներկայումս  իրականացվող աշխատանքները (ճանապարհաշինություն, ոռոգման համակարգերի բարեկարգում և գյուղատնտեսության զարգացում) կենսական նշանակություն ունեն գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների համար: Ներքաղաքական ներկա զարգացումներով պայմանավորված՝ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ցուցանշային աղյուսակում մեր երկրի կայունությունն այնքան էլ բարձր գնահատականի չի արժանացած, ինչը, ցավոք, կարող է վտանգել ծրագրի շարունակականությանը: Առաջիկայում Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են: Դրանք  անշուշտ շատ կարևոր դեր կունենան Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի խորհրդի՝  հունիսի սկզբին կայանալիք նիստում Հայաստանի հարցը քննարկելիս: Այդ մասին նշված է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում (2009թ., մայիս): Հայաստանի միջազգային վարկանիշով մտահոգ` «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի քաղաքացիական հասարակությունից բաղկացած շահառուների խորհրդի 15 անդամներն ավելի քան 650 հազար շահառուների անունից հորդորում են քաղաքական ուժերին իրենց ծրագրերը կենսագործելիս հաշվի առնել հանրության տարբեր խավերի շահերը և նպաստել նրանց ազատ ընտրության իրավունքին` ի շահ մեր երկրի բարօրության և կայուն զարգացման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter