HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանին նոր աշխատանք են առաջարկում

azg14Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ռուսաստանյան խոշորագույն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ` անկախ տնօրեն: Նրա թեկնածությունն առաջադրողների կարծիքով` Ռ. Քոչարյանը կարող է նպաստել ԱՊՀ-ում այդ կորպորացիայի զարգացմանը: «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմը պետք է հաստատվի հունիսի 27-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում: Հաղորդվում է, որ անկախ տնօրենների պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու` Ռոբերտ Քոչարյանը և Ռաջիվ Մեխրոտրան: Վերջինս հնդական Shyam Group of India ընկերության հիմնադիրն է, որը վերջերս գնվել է «Սիստեմի» կողմից: Ի դեպ, «Սիստեմի» հիմնական ակտիվներն են` «ՄՏՍ»-ի 52,8%, «Սֆայ-Լինկի» 50%, «Կոմստարի»`53%, «ՄԳՏՍ»-ի` 33%, «Ինվեստ կապի»`25%, «Սիտրոնիկսի»` 71%, «Ինտուրիստի»`66%, և այլն: Կորպորացիայի ակցիաների 62 տոկոսը պատկանում է Վլադիմիր Եվտուշենկովին, 19 տոկոսը դրված են Լոնդոնի և ռուսական բորսաներում, «ԱՖԿ Սիստեմայի» կապիտալիզացիան կազմում է 6,28 մլրդ դոլար: Տնօրենների խորհրդի անկախ տնօրենի պաշտոնը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը ընկերության բաժնետերերից չէ: Միջազգային ընդունված պրակտիկա է, երբ նման աշխատանքի են հրավիրում նախկին ղեկավարների: Անկախ տնօրենի պարտականությունները չեն պահանջում, որ նա մշտապես աշխատի որևէ գրասենյակում, օրինակ` Մոսկվայում, պարզապես պետք է ներկա լինի տարին երկու անգամ անցկացվող բաժնետերերի ժողովներին: Առաջին անգամ չէ, որ ռուսական մասնակցությամբ ընկերությունները տնօրենների խորհրդում են ներգրավում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես 2006-ին «Նորդ ստրիմի» տնօրենների խորհրդի նախագահ էր նշանակվել Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը, իսկ 2008-ին հրավիրվել է  որպես անկախ խորհրդատու Ֆինլանդիայի նախկին վարչապետ Պաավո Լիպպոնեն: Ավելացնենք նաև, որ «ԱՖԿ Սիստեման» ուղղակիորեն ներկայացված չէ Հայաստանում, սակայն փոխկապակցված ընկերությունների միջոցով նրան են պատկանում Հայաստանի երկրորդ բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմի» (ապրանքանիշը` «Վիվասել-ՄՏՍ») և «Կոռնետ-ԱՄ» ինտերնետ պրովայդերի հիմնական բաժնետոմսերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter