
«Մեր տվյալներով այսօր կաշառվողների թիվը լավագույն դեպքում 15 տոկոս է: Եթե մեկը 15 տոկոսին կաշառի, նա ընդամենը 5 տոկոս ձայն է ավելացնում իրեն»,- հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«ՉԻ» - Խնդիրն այն չէ, որ ճի՞շտ է ասում Ահարոն Ադիբեկյանը, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն, կարծում ենք` պիտի անմիջապես դատի տա նրան` հենվելով օրենքի այն դրույթի վրա, որ ընտրություններին նախորդող վերջին շաբաթվա ընթացքում չի կարելի կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ տեղեկությունների հրապարակել, մինչդեռ պրն Ադիբեկյանը հենց այդպես էլ վարվում է: Հայտարարելով, որ ընտրողների միայն 15 տոկոսն է ընտրակաշառք վերցնում, և միայն նրանց մեկ երրորդն է իր ձայնը տալիս կաշառողին, պրն Ադրբեկյանը փաստորեն անուղղակի ձևով ասում է, որ ՀՀԿ-ն 5 տոկոս ձայն է հավաքելու:
Իսկապես, որևէ մեկը չի կարծում, չէ՞, որ ինչ-որ մեկը հենց այնպես ձայն կտա ՀՀԿ-ին կամ, ավելի կոնկրետ, Գագիկ Բեգլարյանին: Հետևաբար, այս թվերի հրապարակումն ուղղակի «սև փիառ» է նրա դեմ: Կարծում ենք, համապատասխան կառույցները պատշաճ եզրակացություններ կանեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել