HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեվարձ` 150 դրամ

hj20Առաջիկա ընտրությունների ավարտին ամենաշատը սպասում են Երևանի երթուղայինների գծատերերը: Վերջիններս անհամբեր սպասում են, թե երբ են «դաբրո» ստանալու երթուղային տաքսիների ուղեվարձը բարձրացնելու համար: Գործող իշխանությունները, զուտ քաղաքական նկատառումներով, գծատերերին կտրականապես արգելել են ուղեվարձը բարձրացնելու հայտ ներկայացնել քաղաքապետարանին` խոստանալով, որ հայտերը կընդունեն մայիսի 31-ից հետո: Ամենայն հավանականությամբ, առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում Երևանում գործող երթուղային տաքսիների ուղեվարձը կվերանայվի: Սպասվում է, որ նոր ուղեվարձը կսահմանվի 150 դրամ` առնվազն: Հիշեցնենք, որ միջազգային աուդիտորների կարծիքով, Երևանի երթուղայինների նորմալ գործունեության համար ուղեվարձը պետք է լինի 212 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter