
ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնելու մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում, երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Պաշտոնյաների, ընտրության թեկնածուների և ԶԼՄ-ների հետ ունեցած մի շարք հանդիպումներից հետո ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը խորը մտահոգություններ է հայտնում խախատումների և մասնավորապես քարոզարշավի ընթացքում ահաբեկման մարտավարություն իրականացնելու մասին կրկնվող ահազանգերի առնչությամբ:
Պատվիրատությունը մայիսի 29-ին` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ուսումնասիրել իրավիճակը և ընտրական գործընթացի օրինականությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել