
«Միակ բանը, որ որպես ձեռքբերում մատնանշում են Հայաստանի իշխանությունները, միջազգային լրահոսի ծավալն է` որպես արձագանք Գյուլի այցին և եռակողմ հայտարարությանը: Հետևաբար, առաջին միջանկյալ փուլի արդյունքներով հենց Հայաստանի իշխանությունների համար է գործընթացը եղել նպատակ, այլ ոչ թե միջոց: Դա են վկայում թե «պինգ-պոնգյան դիվանագիտության», թե դը Գոլի և Ադենաուերի հետ պարզունակ, մակերեսային համեմատությունները, թե հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի համար դրական գործնական արդյունքների բացարձակ բացակայությունը»,- գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը` «Առավոտին» տրամադրած իր հոդվածում:
Գլադիատոր չէ, վիրավորանքին պատասխանող է
Երեկ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնապես հայտարարել է, որ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փասահավաք խմբում իր ներկայացուցչի փոխարեն ինքը պատրաստ է առաջադրել նոր անդամ:
Ի պատասխան «Առավոտի» հարցին` արդյոք իր կողմից առաջադրվող թեկնածուն գլադիատո՞ր է, ինչպես ասում էր, ՀՀ օմբուդսմենը պատասխանեց. «Այս նոր թեկնածուն, որին ես ներկայացնում եմ, կլինի մի մարդ, որը այդ մթնոլորտին կդիմանա, և եթե նրան վիրավորեն էլ իր դիրքորոշման համար, նա վիրավորանքին կկարողանա համարժեք պատասխան տալ, այլ ոչ թե թողնել խուբն ու հեռանալ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել