HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանվածի ընտանքին չեն ցավակցել

hraparak18Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին` Արթուր Սիրունյանը, վեց ամիս առաջ սպանել է «Վոյաժ» տաքսի ծառայության սեփականատեր Արմեն Սահրադյանին և դիմել փախուստի: «Պատժվի նա, թե ոչ, միևնույնն է` ամուսնուս չես վերադարձնի, ուղղակի անարդար է: Ես ցանկանում եմ նայել մարդասպանի աչքերին ու հարցնել` ինչո՞ւ, ինչի՞ համար դու նեղացրիր այս երեխաներին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է սպանվածի այրի, 4 անչափահաս երեխաների մայր Օկսաննան: Արթուր Սիրունյանը հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով է սպանություն կատարել, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այս տեղեկությունը հաստատեց միայն նախորդ ամիս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Ոստիկանապետն ասաց. «Որոնողական աշխատանքները շարունակվում են, շուտով կհայտնաբերենք անպայման, որևիցե մեկը չի խուսափի պատասխանատվություից»: Այս հայտարարությունից ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս սպանության մեջ մեղադրվող «Արթուր Սիրունյանը հետախուզման մեջ է, նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրտվության վարչությունը: Այս կապակցությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ անձամբ Տարոն Մարգարյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին և հրաժարվում էր հարցազրույց տալ: Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով սպանված Արմեն Սահրադյանի չորս զավակները դեռ ընտրելու իրավունք չունեն, սակայն նրանք ևս երևանցի են և ուշադրության են արժանի: «Արդեն կես տարի է անցել, բայց ոչ մեկն ինձ չի ցավակցել, չի փորձել որևէ կերպ օգնել, ոչ ոք չի հետաքրքրվել` երեխաներս կո՞ւշտ են, թե՞ սոված»,- ասում է Օկսաննան: Այրու խոսքով` Արմենին պատկանող տաքսի-ծառայությունն այժմ նրա եղբայրն է ղեկավարում. «Իմ երեխաներն ինձանից են սնունդ, հագուստ պահանջում, իսկ ես աշխատանք չունեմ»: Օկսաննայի և Արմենի փոքր դստեր` 3-ամյա Սոֆիի համար մանկապարտեզում այլևս գումար չեն պահանջում, իսկ մեծ աղջիկները` 12 ամյա Արմինեն և 10-ամյա Քրիստինեն, Սոֆի Դևոյանի պարի թատրոնն են հաճախում` նույնպես անվճար: «Բացի այս մարդկանցից ուրիշ ոչ ոք մեզ ուշադրություն չի դարձնում, նույնիսկ թաղայինը չի գալիս, հարցնում` ինչպե՞ս եք»,- ասում է այրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter