Հարաբերություններ պարզելիս
Իրավապահները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 40-ամյա Էդիկ Հ.-ին, 28-ամյա Նորայր Գ.-ին և 43-ամյա Գարեգին Ա.-ին: Պարզվել է, որ մայիսի 19-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղում Նորայր Գ.-ն վիճաբանել է 25-ամյա Արթուր Բ.-ի հետ և ձեռքով հարվածել նրան, որից հետո վերջինս դիմել է փախուստի:
Այնուհետև Նորայր Գ.-ն իր «ԲՄՎ-5» մակնիշի ավտոմեքենայով, հարաբերությունները պարզելու նպատակով, գնացել է Արթուր Բ.-ի տուն, որտեղ վերջինս հրացանով երկու անգամ կրակել է Նորայր Գ.-ի ավտոմեքենայի վրա:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Բ.-ին և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել