Մահացել է դատավոր Խ. Բաղդասարյանը
Երեկ ուշ երեկոյան հանկարծամահ է եղել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արդարադատության խորհրդի անդամ Խաչատուր Բաղդասարյանը:
Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում։ 1987-1992 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական, իսկ 1996-98 թթ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1992-95 թթ. աշխատել է Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ։ 1995-99 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում՝ որպես խորհրդատու, իսկ այնուհետև՝ ավագ խորհրդատու, գլխավոր մասնագետ։
1999-2007 թթ. աշխատել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր: 2007-2008 թթ. աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել