HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում են

osceՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները Հանրապետության Նախագահին  ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները: Զրուցակիցներն այնուհետեւ քննարկել են մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների`  Սանկտ Պետերբուրգում նախատեսվող առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter