HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Վահե Արսեն.«Հայաստանում մրցանակները դառնում են կռվախնձոր»

Այս տարի նախագահի սահմանած երիտասարդ գրողների ամենամյա մրցանակ չշնորհվեց: Այսօր բանաստեղծ Վահե Արսենը, գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը եւ  արձակագիր, դերասան Հովհաննես Թեքգյոզյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանավիճեցին այսօրվա գրականության վիճակի մասին: Հասմիկ Հակոբյանն ասաց, որ իր տեղեկություններով մրցանակի արժանանալու համար թեկնածություն է ներկայացրել 12 գրող:  Հիմնական խնդիրը եղել է այն, որ այդ մասնակիցներից ոչ մեկի ստեղծագործությունը ներկայացված չի եղել գրքով: 30_05-h-hakobyan«Մրցանակային հանձնաժողովում եղել են Գրողների միության անդամներից եւ մենք չգիտենք, թե ինչ իրավիճակ է այնտեղ տիրել:Բայց ես  ճանաչում եմ այդ երիտասարդներից շատերին եւ նրանք հաստատ թույլ գրողներ չեն: Մրացանակ չի շնորհվել ոչ մեկին` պատճառաբանելով, որ ներկայացված էին շատ թույլ գործեր: Ամեն դեպքում, կարծում եմ, կարելի էր այդ 12-ից ընտրել լավագույնին»,-ասաց Հասմիկ Հակոբյանը: «Գրականության ոլորտում երկու մրցանակ կա` ավագների եւ երիտասարդների: Եվ այստեղ պետք է  տարբերակում դրվի, որ եթե ավագներին հիմնականում վաստակի համար են տալիս մրցանակ, ապա երիտասարդներին շնորհվող այդ մրցանակը ոգեւորելու, աջակցելու համար է: Որպեսզի երիտասարդները տեսնեն, որ այս երկրում ինչ որ չափով խրախուսվում է գրականությունը, որպեսզի նրանք շարունակեն գրել»,-ավելացրեց Վահե Արսենը: Նա չի հասկանում, թե ինչպես կարելի էր այս տարվա այդ մրցանակը թափուր թողնել:«Թող ձեւակերպումը փոխեն, թող անունը դնեն «Խրախուսական մրցանակ», բայց ոչ թե թափուր թողնեն»,-ասաց Վահե Արսենը: 30_05-h-teqgozyanՀովհաննես Թեքգոզյանն էլ ասաց, որ այդ մրցանակները գրողների համար պետք է կարեւորություն չունենան .«Գրականության միակ մրցանակը գրականությունն է, որեւէ  ուրիշ մրցանակ չի կարող խրախուսել գրողին: Եթե գրողն ունեցավ իր մեջ գրելու ողնաշարը , ապա նա կգրի, եթե ոչ, չի գրի, ինչ մրցանակ էլ որ տան նրան»: «Դու երբ մի բան գրում ես, ուզում ես մարդիկ կարդան, գնահատեն կամ քննադատեն: Մեր երկրում տրվող մրցանակները հիմնականում դառնում են գզվռտոցի առարկա եւ  նախանձի կռվախնձոր: Իսկ դրսում տրվող մրցանակներն ընդհանրապես հստակորեն մերժում են, որովհետեւ այդ իրենց գծած սցենարով չի գնացել: Այս չինովնիկների բանակը փորձում է արվեստը տեղավորել հստակ սխեմայի մեջ: Միայն իրենց ֆավորիտը կարող է մրցանակ ստանալ: Եթե իրենց թիմից, իրենց «թայֆա»-ից չես, դառնում ես իրենց աչքի փուշը»,-ասաց Վահե Արսենը: Երեք բանախոսներն էլ գտնում են , որ սխալ է երիտասարդ գրողների մրցանակը մինչեւ 25 տարեկան ստեղծագործողներին տալը:  «Շատ դժվար է այսօր գտնել այնպիսի երիտասարդների, ովքեր 25 տարեկանում կարողանում  են ստեղծել գրական մեծ արժեքներ, որոնք կկարողանան ներկայացվել բարձր չափանիշներով նմանատիպ մրցանակի համար: Անհրաժեշտ է այդ շեմը հասցնել գոնե 27-28 տարեկանի, որպեսզի գրողը կարողանա ձեւավորվել, կազմավորվել»,-ասաց Հասմիկ Հակոբյանը: Բանախոսները խոսեցին նաեւ հասարակության ճաշակի  եւ արժեքների ցածր նշաձողի մասին: 30_05-v-arsen«Հասարակության ճաշակն այնքան է իջել, որ ուշ է արդեն ֆոնոգրաման արգելել: Մարդկանց համար կարեւորը, որ ինչ որ փայլփլուն, վառվռուն մեկը գա, քայլի բեմով: Մարդիկ դրա վրա են ուրախանում: Մեզ Չարենց պետք չէ,մեզ ինտրիգներ են պետք, մեզ պետք է, որ գրողները իրար ծեծեն կամ հայհոյեն, որ նրանց ցուցադրեն հեռուստատեսությամբ, այլ կերպ այդ նույն գրողները  հետաքրքիր չե՞ն»,-ասաց Վահե Արսենը: Վահե Արսենի եւ Հովհաննես Թեքգոզյանի գրքերը տպագրվել են 2007թ.-ին, սակայն մինչեւ հիմա Հովհաննես Թեքգոզյանը իր «Ապակու արեւ» գիրքը չի տեսել ոչ մի գրախանութում: Վահե Արսենը պատմեց, որ մեկ տարի նա բազմաթիվ վեճեր է ունեցել, որից հետո իր գիրքը` «Կանաչ աստվածների վերադարձը» հայտնվել է գրախանութներում, իսկ Հովհաննես Թեքգոզյանն իր գրքից մեկ օրինակ ունի: Այդ գրքերը տպագրվել են պետպատվերի շրջանակում, բայց «արխիվացվել են»  Գրապալատում: «Ինձ ասում են, թե գրախանութներում կա, բայց ես նայում եմ, եւ ոչ մի տեղ չկա իմ գիրքը»,-ասում է Հովհաննես Թեքգոզյանը: «Անհասկանալի ճակատագիր ունեն այդ գրքերը: Գրապալատում ինչ որ տեղափոխումներ են եղել, իշխանափոխություն է եղել: Մի խոսքով ստացվում է այնպես, որ մենք չգիտենք թե ում դիմենք, եւ ումից պահանջենք այդ գրքերը: Պատճառը գրահրատարակչության հետ խնդիրներն են»,-կարծում է Հասմիկ Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter